ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են Մոսուլի 191 բնակիչների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57886-ԻԼԻՊ_ի_ահաբեկիչները_սպանել_են_Մոսուլի_191_բնակիչների
Իրաքյան լրատվականնաղբյուրներ հաղորդել են, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են փախուստի փորձ արած Մոսուլի 191 քաղաքացիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2017 08:57 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են Մոսուլի 191 բնակիչների

Իրաքյան լրատվականնաղբյուրներ հաղորդել են, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են փախուստի փորձ արած Մոսուլի 191 քաղաքացիների:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության մի պաշտոնյա մարտի 27-ին հայտարարել է, որ ահաբեկիչները սպանել են Իրաքի 170 քաղաքացիների, որոնք փորձել են փախչել Մոսուլի  «Ալ-Էղթեսադին» շրջանից:

Ըստ աղբյուրի՝ ևս 21 հոգի սպանվել են Մոսուլի արևելյան Ալ-Սուրայի շրջանում՝ ԻԼԻՊ-ի հետ չհամագործակցելու պատճառով:

ԻԼԻՊ-ի ահաբեկիչները  Մոսուլի արևելյան շրջանում գնդակահարել են 36 քաղաքացիների:

Մոուլի արևմտյան հատվածի շուրջ 60 տոկոսն ազատագրված է : Այժմ գործողությունը կենտրոնացած է քաղաքի հին հատվածի ազատագրման վրա , որտեղ ԻԼԻՊ-ականներ դեռ շատ կան: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլի հին հատվածի բնակիչներից օգտվում են որպես  կենդանի վահաններ: