ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են Մոսուլի 191 բնակիչների
Իրաքյան լրատվականնաղբյուրներ հաղորդել են, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սպանել են փախուստի փորձ արած Մոսուլի 191 քաղաքացիների:
«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության մի պաշտոնյա մարտի 27-ին հայտարարել է, որ ահաբեկիչները սպանել են Իրաքի 170 քաղաքացիների, որոնք փորձել են փախչել Մոսուլի «Ալ-Էղթեսադին» շրջանից:
Ըստ աղբյուրի՝ ևս 21 հոգի սպանվել են Մոսուլի արևելյան Ալ-Սուրայի շրջանում՝ ԻԼԻՊ-ի հետ չհամագործակցելու պատճառով:
ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլի արևելյան շրջանում գնդակահարել են 36 քաղաքացիների:
Մոուլի արևմտյան հատվածի շուրջ 60 տոկոսն ազատագրված է : Այժմ գործողությունը կենտրոնացած է քաղաքի հին հատվածի ազատագրման վրա , որտեղ ԻԼԻՊ-ականներ դեռ շատ կան: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Մոսուլի հին հատվածի բնակիչներից օգտվում են որպես կենդանի վահաններ: