Նվաստացում Հորդանանում՝ արաբներն Իսրայելի հետ հաշտության պատրաստակամություն հայտնեցին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58034-Նվաստացում_Հորդանանում_արաբներն_Իսրայելի_հետ_հաշտության_պատրաստակամություն_հայտնեցին
Արաբական երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը Հորդանանում գումարված Արաբական պետությունների լիգայի միօրյա գագաթնաժողովի ավարտին հայտարարեցին, որ պատրաստ են Սիոնիստական ռեժիմի հետ «պատմական հաշտության» համար, պայմանով որ այդ ռեժիմը նահանջի 1967 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթած տարածքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2017 03:05 Asia/Tehran
  • Նվաստացում Հորդանանում՝ արաբներն Իսրայելի հետ հաշտության պատրաստակամություն հայտնեցին

Արաբական երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը Հորդանանում գումարված Արաբական պետությունների լիգայի միօրյա գագաթնաժողովի ավարտին հայտարարեցին, որ պատրաստ են Սիոնիստական ռեժիմի հետ «պատմական հաշտության» համար, պայմանով որ այդ ռեժիմը նահանջի 1967 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթած տարածքներից:

ԱՊԼ-ն այն պայմաններում է պաշտոնապես հայտարարել Իսրայելի հետ արաբների հաշտության նախագծի մասին, երբ արաբական շատ երկրների, մասնավորապես Արաբիայի ու Բահրեյնի ղեկավարները վերջին տարիներին լռության պայմաններում ու ոչ-պաշտոնական կերպով վերականգնել են Պաղեստինի ու իսլամ աշխարհի գլխավոր թշնամու՝ Երուսաղեմը զավթած ռեժիմի հետ հարաբերությունները:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբոլղեյզի կողմից ընթերցված գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ անտեսվելով Պաղեստինի ժողովրդի պահանջն ընդգծվել է երկու պետության հիման վրա լուծման շուրջ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ու Իսրայելի միջև հաշտության բանակցությունների շարունակվելը:

Պաղեստինի ժողովուրդն ու պայքարող խմբերը մշտապես համոզված են եղել, որ Իսրայելի հետ Պաղեստինի ինքնավար վարչակազմի համագործակցությունը լուրջ վտանգ է ներկայացնում պաղեստինցիների համար և հաշտության բանակցությունների շարունակվելը պաղեստինցիների վնասին է: