Պաղեստինի տարածքի 85 տոկոսը բռնազավթված է սիոնիստների կողմից
Համաձայն գոյություն ունեցող վիճակագրական տվյալների ու թվերի Սիոնիստական ռեժիմը բռնազավթել է Պաղեստինի տարածքի 85 տոկոսը, որը կազմում է շուրջ 27 հազար քկմ:
Համաձայն «Ինթիֆազա» լրատվական կայքի հաղորդման` Պաղեստինի վիճակագրության կենտրոնական կազմակերպությունն այսօր, Երկրի օրվա կապակցությամբ հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Պաղեստինի տարածքի 27 հազար քկմ սիոնիստ զավթիչների կողմից գրավվելուց հետո, այս պահին պաղեստինցիները վերահսկում են իրենց պատկանող տարածքների միայն 15 տոկոսը, որտեղ բնակվում է Պաղեստինի բնակչության 48 տոկոսը:
Այս հաղորդագրության համաձայն` 1967 թվականին Սիոնիստական ռեժիմը վերահսկում էր Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների 40 տոկոսը, սակայն այդ թվականից հետո Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները առավել տարածքներ զավթելով ու կանխելով տարածքների կալվածագրերը պաղեստինցիների անվամբ գրանցվելը, պաղեստինցիներից խլեցին այդ իրավունքը:
Պաղեստինի վիճակագրության կենտրոնական կազմակերպության հաղորդագրության մեջ ասված է, որ պաղեստինցիների տների ու կալվածքների ավերման և պաղեստինցիների կողմից տների կառուցումը խոչընդոտելու քաղաքականությունն այն պայմաններում է սիոնիստ զավթիչների կողմից շարունակվում, երբ Երուսաղեմի սիոնիստական քաղաքավաններում հազարավոր բնակելի միավորների կառուցման արտոնություն է տրվել:
Միևնույն ժամանակ չնայած Գազայի հատվածի քիչ տարածությանը, Սիոնիստական ռեժիմն այդ հատվածի շրջակայքում բուֆերային գոտի առաջացնելով, իր վերահսկողության տակ է առել Գազայի տարածքի 24 տոկոսը, որը շուրջ 365 քկմ է: