ԻԼԻՊ-ը երեխաներին որպես «կենդանի վահան» է օգտագործում Մոսուլում
«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքում գերի է վերցրել տասնյակ ընտանիքների՝ այդ թվում 300 երեխաների ու պատանիների և նրանց որպես «կենդանի վահան» է օգտագործում:
Եգիպտոսի «Ալյում Ալ Սաբեը» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում գտնվող Մոսուլ քաղաքի արևմտյան շրջաններում երեխաներին ու պատանիներին գերի է վերցնում, որպեսզի նրանց ներգրավվի զինված խմբերի շարքերում իրաքյան ուժերի դեմ կռվելու համար:
Նրանց տարիքը կազմում 11-17 տարեկան:
Իրաքում բժշկական աղբյուրները հայտարարել են, որ սույն թվականի փետրվար ամսին Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունների մեկնարկից առայսօր ավելի քան 300 երեխաներ գերի են վերցվել ԻԼԻՊ-ի կողմից:
Իրաքի անվտանգության ուժերը 2016 թվականի հոկտեմբերին սկսեցին Մոսուլի ազատագրման գործողությունները և 2017 թվականի հունվարի վերջերին ազատագրեցին այդ քաղաքի արևելյան հատվածը: