ԻԼԻՊ-ը երեխաներին որպես «կենդանի վահան» է օգտագործում Մոսուլում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58170-ԻԼԻՊ_ը_երեխաներին_որպես_կենդանի_վահան_է_օգտագործում_Մոսուլում
«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքում գերի է վերցրել տասնյակ ընտանիքների՝ այդ թվում 300 երեխաների ու պատանիների և նրանց որպես «կենդանի վահան» է օգտագործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2017 12:44 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը երեխաներին որպես «կենդանի վահան» է օգտագործում Մոսուլում

«Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի Մոսուլ քաղաքում գերի է վերցրել տասնյակ ընտանիքների՝ այդ թվում 300 երեխաների ու պատանիների և նրանց որպես «կենդանի վահան» է օգտագործում:

Եգիպտոսի «Ալյում Ալ Սաբեը» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսային Նինվե նահանգում գտնվող Մոսուլ քաղաքի արևմտյան շրջաններում երեխաներին ու պատանիներին գերի է վերցնում, որպեսզի նրանց ներգրավվի զինված խմբերի շարքերում իրաքյան ուժերի դեմ կռվելու համար: 

Նրանց տարիքը կազմում 11-17 տարեկան:

Իրաքում բժշկական աղբյուրները հայտարարել են, որ սույն թվականի փետրվար ամսին Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունների մեկնարկից առայսօր ավելի քան 300 երեխաներ գերի են վերցվել ԻԼԻՊ-ի կողմից:

Իրաքի անվտանգության ուժերը 2016 թվականի հոկտեմբերին սկսեցին Մոսուլի ազատագրման գործողությունները և 2017 թվականի հունվարի վերջերին ազատագրեցին այդ քաղաքի արևելյան հատվածը: