Բռնազավթման դեմ հրեաները ցույց կատարեցին Երուսաղեմում
Երուսաղեմում կազմակերպված ցույցին մասնակցած հարյորավոր հրեաներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթումը:
Ցույցը կազմակերպվել էր բռնազավթմանը դեմ մի շարք կազմակերպությունների և Սիոիստական ռեժիմի խորհրդարանի արաբ պատգամավորների կողմից:
Հրեա բողոքարարները հայտարարել են, որ պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի տարածամոլական ու ոճրագործական քաղաքականությունները արգելք են տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին:
Քաղաքավանների ընդլայնումը, բռնարարքները, խտրականությունն ու պաղեստինյան տարածքների բռնազավթումը պաղեստինցիներից բացի մշտապես առթել է զավթված տարածքների բնակիչների բողոքը:
Միջազգային շրջանակներն ու աշխարհի տարբեր երկրներ, Սիոնիստական ռեժիմին բազմիցս կոչ են արել վերջ տալ պաղեստինյան տարածքների բռնազավթմանը, սակայն այդ ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակել է տարածքների բռնազավթումն ու պաղեստինցիների դեմ բռնաճնշումները: