Բռնազավթման դեմ հրեաները ցույց կատարեցին Երուսաղեմում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58190-Բռնազավթման_դեմ_հրեաները_ցույց_կատարեցին_Երուսաղեմում
Երուսաղեմում կազմակերպված ցույցին մասնակցած հարյորավոր հրեաներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 03:15 Asia/Tehran
  • Բռնազավթման դեմ հրեաները ցույց կատարեցին Երուսաղեմում

Երուսաղեմում կազմակերպված ցույցին մասնակցած հարյորավոր հրեաներ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթումը:

Ցույցը կազմակերպվել էր բռնազավթմանը դեմ մի շարք կազմակերպությունների և Սիոիստական ռեժիմի խորհրդարանի արաբ պատգամավորների կողմից:

Հրեա բողոքարարները հայտարարել են, որ պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի տարածամոլական ու ոճրագործական քաղաքականությունները արգելք են տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին:

Քաղաքավանների ընդլայնումը, բռնարարքները, խտրականությունն ու պաղեստինյան տարածքների բռնազավթումը պաղեստինցիներից բացի մշտապես առթել է  զավթված տարածքների բնակիչների բողոքը:

Միջազգային շրջանակներն ու աշխարհի տարբեր երկրներ,  Սիոնիստական ռեժիմին բազմիցս կոչ են արել վերջ տալ պաղեստինյան տարածքների բռնազավթմանը, սակայն այդ ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակել է տարածքների բռնազավթումն ու պաղեստինցիների դեմ բռնաճնշումները: