Բահրեյնում Շեյխ իսա Ղասեմի ներկայացուցիչը զրկվել է քաղաքացիության իրավունքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58228-Բահրեյնում_Շեյխ_իսա_Ղասեմի_ներկայացուցիչը_զրկվել_է_քաղաքացիության_իրավունքից
Ի հետևումն Բահրեյնի Ալե-Խալիֆայի ռեժիմի ճնշողական քաղաքականության, չեղարկվել է այդ երկրի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի ներկայացուցչի և երկու այլ անձանց քաղաքացիական իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2017 13:41 Asia/Tehran
  • Բահրեյնում Շեյխ իսա Ղասեմի ներկայացուցիչը զրկվել է քաղաքացիության իրավունքից

Ի հետևումն Բահրեյնի Ալե-Խալիֆայի ռեժիմի ճնշողական քաղաքականության, չեղարկվել է այդ երկրի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի ներկայացուցչի և երկու այլ անձանց քաղաքացիական իրավունքը:

Մարտի 30-ին,  Բահրեյնի քրեական դատարանը  Աբդոլամիր Ալ-Էրադիին դատապարտել է տասը տարվա ազատազրկման , իսկ հանի Շքերի համար սահմանվել է 15 տարվա կալանավորում: Երկու մեղադրյալները զրկվել են քաղաքացիության իրավունքից: Այդ մասին հաղորդել է «Ալ-Լոլոա» գործակալությունը:

Բահրեյնի պետայրերը հայտարարել են, որ այդ դատավճիռներն ընդունվել են այն քաղաքացիների դեմ, որոնք փորձել են երկիրը մատնել  անապահովության ու անկայունության:

Բահրեյնի դատարանները խստացրել են քաղաքացիների դեմ ընդունվող դատավճիռները: Միայն անցած շաբաթվա ընթացքում, հինգ հոգի մահապատժի են դատապարտվել , 11 ուրիշներ զրկվել են քաղաքացիական իրավունքից: