Բահրեյնի ժողովուրդը պաշտպանում է Շեյխ Իսա Ղասեմին
Ապրիլի 4-ին, բահրեյնցիները ցույց են անցկացրել`ի հովանավորություն բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ` շարունակելով Ալի Խալիֆայի ռեժիմի դեմ ուղղված բողոքները, Բահրեյնի տարբեր քաղաքների, այդ թվում Ալ-Դիե, և Ալ-Դերազ քաղաքի բնակիչները ցույցի են դուրս եկել:
Հատկանշական է, որ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի դիմաց նստացույցը դեռ շարունակվում է:
2016թ. հունիս ամսին Բահրեյնի կառավարությունը այդ երկրի բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին զրկել էր քաղաքացիության իրավունքից, ինչն արժանացել էր Բահրեյնի ու աշխարհի շիաների սուր քննադատություններին:
Բահրեյնի անվտանգության ուժերը հարձակվել են Ալ-Դերազ քաղաքի Ալ-Դիե շրջաններից ցուցարարների վրա և ձերբակալել են երկու երիտասարդների: