Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ էր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58418-Թուրքիայում_ձախողած_հեղաշրջումը_կեղծ_էր
Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ արևմուտքի ու ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների պնդմամբ, Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 03:04 Asia/Tehran
  • Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ էր

Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ արևմուտքի ու ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների պնդմամբ, Թուրքիայում ձախողած հեղաշրջումը կեղծ է եղել:

Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանի երեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի անվտանգության ծառայություններն ընդգծում են, որ անցած հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը կեղծ է եղել և այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Եվրոպայի հետ թշնամության ներկայացում է բեմադրում, փորձելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ, զինել իր համախոհներին:

Համաձայն այս հաղորդման, Էրդողանի բեմադրած երգիծանքի մանրամասնությունների երևան գալով հանդերձ, նա Թուրքիայի հասարակական կարծիքը շահելու և  առաջիկա հանրաքվեում նրանց կողմ ձայները ապահովելու նպատակով, շարունակում է հետապնդել ԵՄ-ի հետ քաղաքական կեղծ խնդիրները:

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե ԵՄ-ն խաչակրաց կոալիցիա ձևավորելով ընդդիմանում է այդ միությանը Անկարայի  անդամակցությանը:

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայանալու է  ապրիլի 16-ին` այդ երկրում հասարակական ու քաղաքական տարաձայնությունների ֆոնին: Հանրաքվեն հաջորդում է 2016 թվականի հուլիսի 16-ի ձախողած հեղաշրջմանը, որի պատրվակով Ռեջեբ Թայիբ Էրդողանը տարբեր պետական կառույցները մաքրեց իր ընդդիմադիրների գոյությունից: