Մոսուլում ԻՊ-ի զինյալները 140 խաղաղ բնակչի են սպանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58698-Մոսուլում_ԻՊ_ի_զինյալները_140_խաղաղ_բնակչի_են_սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան Մոսուլում 140 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 19:18 Asia/Tehran
  • Մոսուլում ԻՊ-ի զինյալները 140 խաղաղ բնակչի են սպանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան Մոսուլում 140 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում գրել է Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը:

«Երկուշաբթի եւ երեքշաբթի ԻՊ-ն 140 խաղաղ բնակչի է սպանել, որոնք փորձել են փախչել դեպի իրաքյան ուժերի կողմից վերահսկվող տարածք»,- ասված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաեւ, որ զինյալները մի քանի զոհերի մարմինները կախել են էլեկտրականության սյուներից:

News.am