Երուսաղեմում հալածում են քրիստոնյաներին
Սիոնիստական ռեժիմի բանակայինները ճնշել են Երուսաղեմի քրիստոնյա ցուցարարներին:
Ապրիլի 9-ին հազարավոր քրիստոնյաներ Երուսաղեմում ցույցեր են իրականացրել ի նշան բողոքի քաղաքում պաղեստինցիների սրբությունների նկատմամբ ցուցաբերվող անարգանքի դեմ: Երուսաղեմի քրիստոնյաների ցույցերը տապալվել են Սիոնիստական ռեժիմի ոստիկանության միջամտությամբ: Ռեժեիմի ուժերը ձերբակալել են նվազագույնը չորս ցուցարարի:
Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և կարգախոսներ վանկարկելով, դատապարտել կրոնի աատության դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի քայլերը, տարածամոլական քաղաքականությունը և պաղեստինյան տարածքում իրականացվող ոճրագործությունները: Բողոքարարների համոզմամբ, սիոնիստների քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը:
Ավանաշինության տարածման, բռնության ու խտրականության կիրառման և պաղեստինյան տարածքների բռնագրավման դեմ բողոքել են օկուպացված տարածքների բոլոր բնակիչները:
Աշխարհի տարբեր երկրներ և միջազգային շրջանակներ, բազմիցս Սիոնիստական ռեժիմից պահանջել են վերջ տալ պաղեստինյան տարածքների օկուպացմանը, սակայն Իսրայելի ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակում է իր քաղաքականությունը և պաղեստինցիների բռնաճնշումը: