Երուսաղեմում հալածում են քրիստոնյաներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58916-Երուսաղեմում_հալածում_են_քրիստոնյաներին
Սիոնիստական ռեժիմի բանակայինները ճնշել են Երուսաղեմի քրիստոնյա ցուցարարներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 07:42 Asia/Tehran
  • Երուսաղեմում հալածում են քրիստոնյաներին

Սիոնիստական ռեժիմի բանակայինները ճնշել են Երուսաղեմի քրիստոնյա ցուցարարներին:

Ապրիլի 9-ին հազարավոր քրիստոնյաներ Երուսաղեմում ցույցեր են իրականացրել ի նշան բողոքի քաղաքում պաղեստինցիների սրբությունների նկատմամբ ցուցաբերվող անարգանքի դեմ: Երուսաղեմի քրիստոնյաների ցույցերը տապալվել են Սիոնիստական ռեժիմի ոստիկանության միջամտությամբ: Ռեժեիմի ուժերը ձերբակալել են նվազագույնը չորս ցուցարարի:

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և կարգախոսներ վանկարկելով, դատապարտել կրոնի աատության դեմ ուղղված Սիոնիստական Ռեժիմի քայլերը, տարածամոլական քաղաքականությունը և պաղեստինյան տարածքում իրականացվող ոճրագործությունները: Բողոքարարների համոզմամբ, սիոնիստների քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը:  

Ավանաշինության տարածման, բռնության ու խտրականության կիրառման և պաղեստինյան տարածքների բռնագրավման դեմ բողոքել են օկուպացված տարածքների բոլոր բնակիչները:

Աշխարհի տարբեր երկրներ և միջազգային շրջանակներ, բազմիցս Սիոնիստական ռեժիմից պահանջել են  վերջ տալ պաղեստինյան տարածքների օկուպացմանը, սակայն Իսրայելի ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակում է իր քաղաքականությունը և պաղեստինցիների բռնաճնշումը: