Հանդիպել են ԻԻՀ պաշտպանության նախարարի տեղակալն ու Իրաքի պաշտպանության նախարարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59076-Հանդիպել_են_ԻԻՀ_պաշտպանության_նախարարի_տեղակալն_ու_Իրաքի_պաշտպանության_նախարարը
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալն ու Իրաքի պաշտպանության նախարարն ընդգծել են երկու երկրի պաշտպանական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2017 07:32 Asia/Tehran
  • Հանդիպել են ԻԻՀ  պաշտպանության նախարարի տեղակալն ու Իրաքի պաշտպանության նախարարը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալն ու Իրաքի պաշտպանության նախարարն ընդգծել են երկու երկրի պաշտպանական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ղասեմ Թաղիզադեն երեքշաբթի օրը Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի պաշտպանության նախարար Մահմուդ Էրֆան Ալ-Հիալիի հետ:

Հանդիպման ժամանակ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալը Իրաքի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պատերազմում իրաքյան ուժերի արձանագրած վերջին հաղթանակների կապակցությամբ:

ԻԻՀ-ն Իրաքի կառավարության խնդրանքով ահաբեկչության դեմ պատերազմում խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում: Ահաբեկչության դեմ պատերազմում Իրաքի հետ Իրանի համագործակցությունը պատճառ է դարձել, որ ահաբեկիչները պարտության մատնվեն:

Իրաքյան համատեղ ուժերն այս պահին Մոսուլի արևմուտքում պատերազմում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ, իսկ ԱՄՆ-ն փորձում է փրկել Մոսուլում նեղ դրության մեջ հայտնված ԻԼԻՊ-ի պարագլուխներին: