Բահրեյնում դեռ շարունակում են ճնշել ընդդիմադիրներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59214-Բահրեյնում_դեռ_շարունակում_են_ճնշել_ընդդիմադիրներին
Ընթացիկ ապրիլ ամսին Խալիֆայի ռեժիմի կողմից ձերբակալվել են 17 բահրեյնցի ընդդիամդիրներ: Այդ մասին տեղեկացրել է Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2017 10:18 Asia/Tehran
  • Բահրեյնում դեռ շարունակում են ճնշել ընդդիմադիրներին

Ընթացիկ ապրիլ ամսին Խալիֆայի ռեժիմի կողմից ձերբակալվել են 17 բահրեյնցի ընդդիամդիրներ: Այդ մասին տեղեկացրել է Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից ընդդիմադիրների վրա իրականացված հարձակումների մասին տարածած հաղորդագրությամբ Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է.«Ապրիլի 3-ից միննչև ապրիլի 9-ը Բահրեյնի հարավային շրջաններում 37 խաղաղ ցույցեր են անցկացվել, որոնցից 6-ը ճնշվել են Ալե Խալիֆայի Ռեժիմի կողմից»:

Բահրեյնի մարդու իրավունքների հավաքականությունների հայտարարությամբ 2016 թ. աննախադեպ ընթացք են ունեցել Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից ժողովրդական ազատությունների, մտքի ազատ արտահայտման և քաղաքացիների, մասնավորապես շիաների դեմ գործադրվող ճնշումները:

Բահրեյնի քաղբանտարկյալների մեծ մասը կալանավորված են իրենց օրինական իրավունքները պահանջելու պատճառով:

Բրիտանական մարդու իրավունքների Ռիփերայվ կազմակերպությունը հայտարարել է.«Ընդդիմադիներին ճնշելու հարցում Բահրեյնը և Սաուդյան Արաբիան ամենավատ անցյալն ունեն»: