Պաղեստինի ժողովրդական դիմադրության շարժումն զգուշացրել է Իսրայելի ռեժիմին
Պաղեստինի ժողովրդական դիմադրության շարժման զինվորական թևը զգուշացրել է Գազայի հատվածի շրջափակումը շարունակվելու և այդ տարածքի բնակչության դեմ Իսրայելի ռեժիմի քայլերի սաստկացման կապակցությամբ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինի ժողովրդական դիմադրության շարժման զինվորական թևի «Ալ Նասեր Սալահեդդին» գումարտակի խոսնակ Աբու Յուսեֆը այսօր Գազայի արևմտյան հատվածում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Գազայի հատվածի բնակչության նկատմամբ մեծացել են Սիոնիստական ռեժիմի ճնշումները և Գազայի հատվածի շրջափակումը շարունակվելու դեպքում, պաղեստինցիները կհայտնվեն պայթյունավտանգ իրավիճակում»:
Նշենք, որ արդեն 10 տարի անցնում է Գազայի հատվածի շրջափակումից:
«Ալ Նասեր» Սալահեդդին գումարտակի խոսնակը հստակեցրել է.«Սիոնիստական ռեժիմը, որը սաստկացնում է Գազայի բնակչության դեմ իր քայլերը, պետք է մտահոգվի Գազայի հատվածում գտնվող իր գերեվարված զինվորների և Գազայի հատվածի ու Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստ ավանաբնակների անվտանգության համար»:
Աբու Յուսեֆն ընդգծել է.«Պաղեստինցիները երբեք իրենց զենքերը վայր չեն դնելու։ Նրանք կշարունակեն իրենց պայքարը մինչև Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը»:
Պաղեստինցի խոսնակը Եգիպտոսին , Արաբական պետությունների լիգային և իսլամական կազմակերպություններին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները Գազայի նկատմամբ և արագ քայլեր ձեռնարկել այդ տարածքի շրջափակմանը վերջ դնելու համար:
Սիոնիստական ռեժիմը 2006 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ շարժման տարած հաղթանակից հետո շրջափակեց Գազայի հատվածը: