Եվրոպան հետևում է Թուրքիայում հանրաքվեի ընթացքին
Չնայած Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման վերաբերյալ եվրոպացիների անհամաձայնությանը, ԵԱՀԿ դիտորդները հետևում են այդ հանրաքվեի ընթացքին:
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության թիմի նախագահ Տանա դե Զուլուետան հայտարարել է, որ այդ խումբը մարտի 17-ից դիտորդական առաքելություն է իրականացնում հանրաքվեի շրջանակում:
Տանա դե Զուլուետայի խոսքերով՝ առաքելությունը ուսումնասիրում է, թե որքանով է հանրաքվեն համապատասխանում ԵԱՀԿ հանձնառություններին, միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների ու հանրաքվեի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը:
Տանա դե Զուլուետան ասել է.«Կիրակի օրը դիտորդները դիտարկել են 12 ընտրատեղամասեր, որպեսզի ամբողջացնեն իրենց առաքելությունը»:
Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ սեղմ մրցակցություն է ընթանում հանրաքվեի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Որոշ լուրերի համաձայն՝ ընտրախախտումներ են թույլ տրվել գյուղերում և փոքր շրջաններում:
Թուրքիայում այսօր առավոտյան մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Երկրի 167140 ընտրատեղամասերում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի Թուրքիայի մոտ 55 միլիոն քաղաքացի: