Թուրքիայում հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. Էրդողանը հաղթեց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59496-Թուրքիայում_հանրաքվեի_արդյունքներն_արդեն_հայտնի_են._Էրդողանը_հաղթեց
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով «այո»-ն հավաքել է 51.2, «ոչ»-ը՝ 48.8 տոկոս ձայն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2017 19:25 Asia/Tehran
  • Թուրքիայում հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. Էրդողանը հաղթեց

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով «այո»-ն հավաքել է 51.2, «ոչ»-ը՝ 48.8 տոկոս ձայն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ արդեն ավարտվել է քվեաթերթիկների հաշվարկը եւ պարզ է բացված քվեատուփերի 99.97 տոկոսի արդյունքը։

Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնակաները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։

Թուրքական ընդդիմությունը եւ միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։

News.am