Հրապարակվեցին Թուրքիայի հանրաքվեի արդյունքները՝ 51.3 տոկոս՝ այո, 48.7 տոկոս՝ ոչ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59506-Հրապարակվեցին_Թուրքիայի_հանրաքվեի_արդյունքները_51.3_տոկոս_այո_48.7_տոկոս_ոչ
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի 167 հազար 140 ընտրատեղամասերում ստացված ձայների հաշվարկումն ավարտվել է: Հայտարարված ոչ-պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի ժողովրդի 51.3 տոկոսը կողմ է քվեարկել հանրաքվեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2017 01:50 Asia/Tehran
  • Հրապարակվեցին Թուրքիայի հանրաքվեի արդյունքները՝ 51.3 տոկոս՝ այո, 48.7 տոկոս՝ ոչ

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի 167 հազար 140 ընտրատեղամասերում ստացված ձայների հաշվարկումն ավարտվել է: Հայտարարված ոչ-պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի ժողովրդի 51.3 տոկոսը կողմ է քվեարկել հանրաքվեին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հրապարակված արդյունքների համաձայն՝ քվեարկողների 48.7 տոկոսը կիրակի օրվա հանրաքվեի ընթացքում դեմ է քվեարկել երկրի իշխանական համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու համար սահմանադրական բարեփոխումներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարելով սահմանադրական հանրաքվեի ընթացքում «Այո» ձայնի տարած հաղթանակի մասին, ասել է. «Այս հանրաքվեի ժամանակ Թուրքիայի ժողովուրդը պաշտպանեց իր ազգային կամքն ու ժողովրդավարությունը»:

«Բոլորը պիտի հարգեն հանրաքվեի ընթացքում ժողովրդի ընդունած որոշումը»,-ընդգծեց Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ասաց. «Սահմանադրության բոլոր կետերում փոփոխությունները միաժամանակ տեղի չեն ունենա և դրանցից որոշները գործադրման կհանձնվեն 2019 թվականի նոյեմբերին»:

Հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը շուրջ 86 տոկոս է հայտարարվել:

Թուրքիայի Սահմանադրության 18 կետերում տրված փոփոխություններով ընդլայնվում են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազորությունները և այդ երկրի իշխանական համակարգը խորհրդարանականից փոխվում է հանրապետականի: