Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է ընկել
Ապրիլ 18, 2017 11:52 Asia/Tehran
Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում 12 մարդու տեղափոխող ուղղաթիռ է ընկել:
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Ուղղաթիռի ներսում եղել են 7 ոստիկան, երկու դատավոր և անձնակազմի երեք անդամ: Դեպքի վայր են մեկնել որոնողափրկարարական թիմեր:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում:
1in.am
Պիտակ