Հետաձգվել է «Վաադ» միության կազմալուծման հարցով դատական նիստը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են «Վաադ» ժողովրդավարական ազգային աշխատանքի միության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Կայացած որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:
«Ալ Լո լո» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները, ուսումնասիրելով Վաադ հավաքականության կազմալուծման կապակցությամբ արդարադատության նախարարության հայցը, պնդում են, որ միությունը աջակցում է ահաբեկչությանը:
Բահրեյնցի հեղափոխականները հայտարարել են, որ Արդարադատության նախարարությունը պահանջել է կազմալուծել Վաադ միությունը: Նախարարությունը նման պահանջ է ներկայացրել,որովհետև Վաադ միության անդամ և նախկին գլխավոր քարտուղար Էբրահիմ Շարիֆը մասնակցել է բահրեյնցի զոհվածների սգո արարողությանը և համերաշխություն է հայտնել «Ալ Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար՝ Շեյխ Ալի Սալմանի հետ:
Բահրեյնի քրեական դատարանը որոշ ժամանակ առաջ Շեյխ Ալի Սալմանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման: Շեյխ Ալի Սալմանը մեղադրվում է Սահմանադրությանը չհետևելու և Ներքին գործերի նախարարությանը անարգելու մեջ: