Եմենցի երեխաները զրկված են կրթությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59674-Եմենցի_երեխաները_զրկված_են_կրթությունից
Մտահոգություն հայտնելով Եմենում կրթությունից զրկվող երեխաների թվի ավեացման վերաբերյալ, ՄԱԿ-ի մանուկների հովանավորման հիմադրամը հայտարարել է.«Ուսուցիչների պակասի բերումով Եմենում բնակվող երեխաների ավելի քան 70 տոկոսը զրկվել է կրթությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2017 14:49 Asia/Tehran
  • Եմենցի երեխաները զրկված են կրթությունից

Մտահոգություն հայտնելով Եմենում կրթությունից զրկվող երեխաների թվի ավեացման վերաբերյալ, ՄԱԿ-ի մանուկների հովանավորման հիմադրամը հայտարարել է.«Ուսուցիչների պակասի բերումով Եմենում բնակվող երեխաների ավելի քան 70 տոկոսը զրկվել է կրթությունից»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերչել Ռիլանդն ասել է.«Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենի դպրոցների մեծ մասը ոչնչացվել կամ էլ փակվել է, իսկ այն դպրոցները, որոնք դեռ բաց են և աշխատում են ուսուցիչների պակաս ունեն»:

Ալ-Մասիրե հեռուստատեսության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով այդ երկրի ենթակառույցների կործանումից բացի առնվազն 200 առևտրական ու արդյունաբերական միավորներ են ոչնչացվել: