Հետաձգվել է Վաադ hավաքականության կազմալուծման հարցով դատական նիստը
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները հետաձգել են Վաադ ժողովրդավարական ազգային աշխատանքի հավաքականության կազմալուծման հարցով երկրորդ նիստը: Որոշման համաձայն՝ այն տեղի կունենա ապրիլի 30-ին:
«Ալ Լո լո» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանները ուսումնասիրելով Վաադ հավաքականության կազմալուծման կապակցությամբ արդարադատության նախարարության հայցը պնդում են, որ հավաքականությունը աջակցում է ահաբեկչությանը:
Բահրեյնցի հեղափոխականները հայտարարել են ,որ Արդարադատության նախարարությունը պահանջել է կազմալուծել Վաադ հավաքականությունը: Նախարարությունն այն պատճառով է նման պահանջ ներկայացրել ,որովհետև Վաադ հավաքականության անդամ և նախկին գլխավոր քարտուղար՝ Էբրահիմ Շարիֆը մասնակցել է բահրեյնցի զոհվածների սգո արարողությանը և համերաշխություն է հայտնել «Ալ Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար՝ Շեյխ Ալի Սալմանի հետ:
Բահրեյնի քրեական դատարանը որոշ ժամանակ առաջ Շեյխ Ալի Սալմանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Շեյխ Ալի Սալմանը մեղադրվում է Սահմանադրությանը չհետևելու և Ներքին գործերի նախարարությանը անարգելու մեջ: