Սիրիան իր ինքնաթիռները տեղակայում է ռուսական բազայի մոտ. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59808-Սիրիան_իր_ինքնաթիռները_տեղակայում_է_ռուսական_բազայի_մոտ._ԶԼՄ_ներ
Սիրիական իշխանություններն իրենց ինքնաթիռները տեղակայել են Լաթաքիայում ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 07:28 Asia/Tehran
  • Սիրիան իր ինքնաթիռները տեղակայում է ռուսական բազայի մոտ. ԶԼՄ-ներ

Սիրիական իշխանություններն իրենց ինքնաթիռները տեղակայել են Լաթաքիայում ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյայի։

CNN-ն, ընդգծելով, որ Սիրիայի ռուսական ռազմաբազան պաշտպանված է գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով, նշում է, որ այդ կերպ Դամասկոսում հույս ունեն խուսափել ամերիկյան օդուժի նոր հարվածներից:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ը հրթիռային հարված էր հասցրել Հոմսում կառավարական օդուժի ավիաբազային, որտեղից, Սպիտակ տան համոզմամբ՝ քիմիական հարձակում էր կատարվել Իդլիբ նահանգում։

armedia.am/