Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության այցը արաբական 3 երկրներ
Արաբական երկրների պետայրերի հետ խորհրդակցելու նպատակով, Սիոնիստական Ռեժիմի մի անվտանգության պատվիրակություն այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Պաղեստինի Ալ-Մենար օրաթերթի հաղորդմամբ, ապրիլ ամսին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները երկկողմ հարաբերությունների, Եմենի պատերազմի ու Սիրիայի ճգնաժամի հարցով խորհրդակցել են այդ երկրի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանի հետ:
Հաղորդման համաձայն` այնուհետև պատվիրակությունը մեկնել Էմիրություններ, որտեղ էլ պատվիրակության անդամները հանդիպել են Աբուդաբիի գահաժառանգ և էմիրությունների գլխավոր հրամանատարի տեղակալ Մոհամմեդ Բեն Զիադ Ալ Նահյանին: Կողմերը խորհրդակցել են ռազմական համատեղ համագործակցությունների, ռազմական հովանավորության ու Պաղեստինի հետ համաձայնության գալու բանակցությունների վերսկսման շուրջ:
Քաթարի պետայրերի հետ հանդիպման ժամանակ սիոնիստական պատվիրակության անդամները խոսել են այդ երկրում սիոնիստ ներդրողների ներկայության մասին:
Արաբական մի շարք երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի կողմից արվող նման քայլերը արժանացել են տարածաշրջանի ժողովրդի ու սիոնիստների ընդդիմադիրների քննադատություններին: