Եմենը Կարմիր խաչին կոչ է արել աջակցել եմենցի գերիներին
Ապրիլ 20, 2017 13:28 Asia/Tehran
Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը միջազգային հումանիտար կազմակերպություններին կոչ է արել աջակցել Սաուդյան Արաբիայի կալանքի տակ գտնվող եմենցի գերիներին:
«Սաբա նեթ» կայքի հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆայթի հետ հանդիպման ժամանակ, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի անդամ Մոհամեդ Սալեհ Ալ-Նաաիմին ասել է.-«Ոտնձգիչները խոշտանգում են եմենցի գերիներին, և նրանց այդ քայլը հակասում է կրոնական ву միջազգային բոլոր օրենքներին»:
Ալ-Նաաիմին ասել է.-«Ազատված գերիները հայտնել են որ խոշտանգման են ենթարկվել Սաուդյան Արաբիայի կողմից»:
Պիտակ