Իրաքում Թուրքիայի դեսպանը ԱԳ նախարարություն է կանչվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59932-Իրաքում_Թուրքիայի_դեսպանը_ԱԳ_նախարարություն_է_կանչվել
Ի նշան բողոքի Թուրքիայի նախագահի կողմից Իրաքի ներքին հարցերին միջամտությունների դեմ, Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 14:20 Asia/Tehran
  • Իրաքում Թուրքիայի դեսպանը ԱԳ նախարարություն է կանչվել

Ի նշան բողոքի Թուրքիայի նախագահի կողմից Իրաքի ներքին հարցերին միջամտությունների դեմ, Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, ապրիլի 21-ին, հակազդելով Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի մասին վերջերս կատարած հայտարարությանը, Իրաքի ԱԳ նախարարը այդ երկրի արտաքին գերատեսչություն է կանչել Թուրքիայի դեսպանին և իր բողոքն է հայտնել Էրդողանի հայտարարությունների դեմ:

Էրդողանը վերջերս Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի ուժերին որպես ահաբեկչական խումբ է բնութագրել:

Ավելի վաղ, Իրաքի վարչապետի գրասենյակը հակազդելով Էրդողանի անհիմն հայտարարություններին մի հաղորդագրություն էր տարածել և Էրդողանին կոչ էր արել չմիջամտել Իրաքի ներքին խնդիրներին:

Հաորդագրության մեջ ասված է.«Իրաքի տարբեր շրջանները ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրելու համար Ալ-Հաշդ Ալ-Շաաբին համագործակցում է Իրաքի մյուս զինված ուժերի հետ, որոնք առայսօր կարևոր հաղթանակներ են արձանագրել»: