Աֆղանստանում թալիբների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 150 մարդու
Ապրիլ 22, 2017 11:15 Asia/Tehran
Թալիբան շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 150 աֆղան զինծառայող է զոհվել, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակումը տեղի է ունեցել Բալհ նահանգում տեղակայված բազայի վրա:
Ավելի վաղ ամերիկյան ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Թոմասը հայտարարել էր 50 զոհի մասին: Աֆղանստանի իշխանությունները դեռեւս զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել:
Գորոհայինները բազա են ներթափանցել զինվորական ամենագնացներով եւ զինվորական հագուստով: Հարձակումը տեղի է ունեցել մզկիթում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
News.am
Պիտակ