«Որոշ երկրներ փորձում են ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխել».Շամխանի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60036-Որոշ_երկրներ_փորձում_են_ահաբեկիչներին_Աֆղանստան_տեղափոխել_.Շամխանի
«Տարածաշրջանի որոշ երկրներ ձգտում են անապահովություն տարածել Աֆղանստանի անվտանգության ու իրավապահական կառուցվածքում ՝ Իրաքում և Սիրիայում ձախողած ահաբեկիչներին այդ երկիր տեղափոխելու նպատակով».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 07:39 Asia/Tehran
  • «Որոշ երկրներ փորձում են ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխել».Շամխանի

«Տարածաշրջանի որոշ երկրներ ձգտում են անապահովություն տարածել Աֆղանստանի անվտանգության ու իրավապահական կառուցվածքում ՝ Իրաքում և Սիրիայում ձախողած ահաբեկիչներին այդ երկիր տեղափոխելու նպատակով».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Ազգային անվտանգության հարցերով Աֆղանստանի նախագահի խորհրդական՝ Հանիֆ Աթմերի հետ  հեռախոսազրույցում, Ալի Շամխանին դատապարտել է Բալխ նահանգում զորակայանի դեմ թալիբների իրականացրած հարձակումը և ցավակցել ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին: Շամխանին հայտնել է տուժածներին օգնելու համար ԻԻՀ պատրաստակամությունը:

«ԻԻՀ-ի և Աֆղանստանի անվտանգության ոլորտում համատեղ համագործակցություններին թափ հաղորդելով , հնարավոր կլինի ամրապնդել երկու երկրի կայնությունն ու անվտանգությունը».նշել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Ազգային անվտանգության հարցերով Աֆղանստանի նախագահի խորհրդական ՝ Հանիֆ Աթմերը կարևորել է տարածաշրջանում ահաբեկչությունն արմատախիլ անելու և անապահովության ու անկայունության ոչնչացմանն ուղղված Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության շարունակումը:

Աֆղանստանի  Մազար Շարիֆի զորակայանի վրա թալիբների ուրբաթ օրվա հարձակման հետևանքով զոհվել են 150 զինծառայողներ: