«Որոշ երկրներ փորձում են ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխել».Շամխանի
«Տարածաշրջանի որոշ երկրներ ձգտում են անապահովություն տարածել Աֆղանստանի անվտանգության ու իրավապահական կառուցվածքում ՝ Իրաքում և Սիրիայում ձախողած ահաբեկիչներին այդ երկիր տեղափոխելու նպատակով».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
Ազգային անվտանգության հարցերով Աֆղանստանի նախագահի խորհրդական՝ Հանիֆ Աթմերի հետ հեռախոսազրույցում, Ալի Շամխանին դատապարտել է Բալխ նահանգում զորակայանի դեմ թալիբների իրականացրած հարձակումը և ցավակցել ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին: Շամխանին հայտնել է տուժածներին օգնելու համար ԻԻՀ պատրաստակամությունը:
«ԻԻՀ-ի և Աֆղանստանի անվտանգության ոլորտում համատեղ համագործակցություններին թափ հաղորդելով , հնարավոր կլինի ամրապնդել երկու երկրի կայնությունն ու անվտանգությունը».նշել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
Ազգային անվտանգության հարցերով Աֆղանստանի նախագահի խորհրդական ՝ Հանիֆ Աթմերը կարևորել է տարածաշրջանում ահաբեկչությունն արմատախիլ անելու և անապահովության ու անկայունության ոչնչացմանն ուղղված Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության շարունակումը:
Աֆղանստանի Մազար Շարիֆի զորակայանի վրա թալիբների ուրբաթ օրվա հարձակման հետևանքով զոհվել են 150 զինծառայողներ: