Թուրքիայի մարդու իրավունքների միությունը ապրիլի 24–ին կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60048-Թուրքիայի_մարդու_իրավունքների_միությունը_ապրիլի_24_ին_կհարգի_Ցեղասպանության_զոհերի_հիշատակը
Ստամբուլի Սուլթանահմեդի շրջանում «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի հետ կապված հիշատակի միջոցառում է անցկացնելու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2017 08:46 Asia/Tehran
  • Թուրքիայի մարդու իրավունքների միությունը ապրիլի 24–ին կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Սուլթանահմեդի շրջանում «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի հետ կապված հիշատակի միջոցառում է անցկացնելու։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում ապրիլի 24–ին, 12։00–ին  «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները կհիշեցնեն, որ Թուրք–իսլամական ստեղծագործությունների թանգարանը նախկին եղել է բանտ, որտեղ հավաքել են 1915–ի ապրիլի 24–ին ձերբակալված հայ մտավորականներին եւ մահվան ուղարկել։

Ժամը 15։00–ին ին  «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները հավաքվելու են 2011–ի ապրիլի 24–ին բանակում ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ։

Հիշատակի միջոցառումներին մասնակցելու է նաեւ Եվրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչներ։

news.am