Ռոհանի.«Իսլամական հայտնի քաղաքները իսլամական քաղաքակրթության լավագույն խորհրդանիշերն են»
ԻԻՀ նախագահն ասել է.«Իսլամական քաղաքակրթությունն ընկալելու լավագույն եղանակն է ուսումնասիրել գրքեր, գեղարվեստական ստեղծագործություններ և դիտել իսլամական հայտնի քաղաքների ճարտարապետությունը»:
Կիրակի օրը Ղազվինում կայացած իսլամական քաղաքների համաշխարհային ֆորումի հինգերորդ միջազգային նստաշրջանի ավարտին Հասան Ռոհանին ասել է.«Իսլամական քաղաքակրթությունն ընկալելու համար պետք է ուսումնասիրել իսլամական հայտնի քաղաքների, արևելյան քաղաքակրթության , Հնդկական թերակղզու, Միջերկրականի ափամերձ շրջանների, Աֆրիկայի հյուսիսի և Միջին Արևելքի շատ երկրների՝ այդ թվում Իրանի ճարտարապետության հետքերը:
Ռոհանին հավաստիացրել է, որ աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում իսլամական երկրներում մեծ քաղաքակրթությունները ակունք են առել ժողովրդի մշակույթից ու համոզումներից:
Կարևորելով տարբեր երկրների քաղաքների և Իրանի քաղաքների միջև սերտ կապ հաստատելու անհրաժեշտությունը, նախագահ Ռոհանին ասել է.«Աշխարհի քաղաքների միջև կապը և զբոսաշրջության ընդլայնումը փորձերի մեծացման է հանգեցնում և ենթահող է ստեղծում մշակութային ու առևտրական փոխանակումների ծավալների մեծացման և բարեկեցության մակարդակի բարձրացման համար»: