ԻԼԻՊ-ն Իրաքում քիմիական զենք է կիրառել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60144-ԻԼԻՊ_ն_Իրաքում_քիմիական_զենք_է_կիրառել
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կրկին քիմիական զենք է կիրառել Իրաքի ժողովրդի դեմ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Ապրիլ 24, 2017 07:40 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն Իրաքում քիմիական զենք  է կիրառել

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կրկին քիմիական զենք է կիրառել Իրաքի ժողովրդի դեմ:

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները կիրակի երեկոյան թունավոր նյութեր պարունակող չորս ականներ են արձակել Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան շրջանների ուղղությամբ:  Ժողովրդական ուժերի կանխարգելիչ քայլերի շնորհիվ , վնասները մեծ չեն եղել:

Ի դեպ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն օրեր առաջ մանանեխի թունավոր գազ պարունակող վեց գնդակներով հարձակում էր իրականացրել Մոսուլի արևմտյան Ալսուրա թաղամասի վրա, որի հետևանքով զոհվեց վեց հոգի, 12 ուրիշներ վիրավորվեցին:

Ապրիլի 18-ին ևս ԻԼԻՊ խմբավորումը քիմիական հարձակման էր ենթարկել Մոսուլում արտասահմանցի խորհրդականների կենտրոնատեղին, որի հետևանքով վիրավորվել էր 25 մարդ: