Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60162-Պենտագոնի_ղեկավարը_չհայտարարված_այցով_Աֆղանստան_է_ժամանել
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը երկուշաբթի օրը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել, որպեսզի հանդիպի աֆղան պաշտոնյաների ու ամերիկացի զինծառայողների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2017 10:00 Asia/Tehran
  • Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը երկուշաբթի օրը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել, որպեսզի հանդիպի աֆղան պաշտոնյաների ու ամերիկացի զինծառայողների հետ։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելո Reuters գործակալությանը։

Մեթիսի՝ Քաբուլ այցը համընկել է թալիբների՝ ռազմաբազայի վրա հարձակվելուց հետո իր աֆղան գործընկերոջ՝ Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլաահ Հան Հաբիբիի պաշտոնաթողության հետ։ Պաշտոնաթողության մասին երկուշաբթի օրը հայտարարել է նաեւ Աֆղանստանի ցամաքային ուժերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը։

Անցյալ ուրբաթ աֆղանական բանակի համազգեստով գրոհայինները ներխուժել են Բալհ գավառում գտնվող ռազմաբազա։ Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը։ Հարձակմանն առնվազն 170 մարդ է զոհ դարձել։

News.am