Թուրքիայի ՌՕ ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիացի քրդերի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60238-Թուրքիայի_ՌՕ_ուժերը_ավիահարվածներ_են_հասցրել_սիրիացի_քրդերի_ուղղությամբ
Թուրքիայի ՌՕ ուժերը Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 07:53 Asia/Tehran
  • Թուրքիայի ՌՕ ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիացի քրդերի ուղղությամբ

Թուրքիայի ՌՕ ուժերը Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի տարածքների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:

Թուրքիայի բանակի տվյալներով՝ քուրդ «Ահաբեկիչները» Սիրիայի և Իրաքի հյուսիսում երթուղի են օգտագործում «զինյալներ, զենք, ռազմամթերք և պայթուցիկներ Թուրքիա հասցնելու» համար:

Հաղորդվում է, որ այդ երթուղիներով Թուրքիա են ներթափանցել նրանք, ովքեր մասնակցել են Դիարբեքիրում ահաբեկչական գործողության կազմակերպմանը:

Հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի ՌՕ ուժերի ստորաբաժանումները «շարունակում են վստահաբար պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ»:

Թուրքիան քրդերին և նրանց քաղաքական կազմակերպությունները ահաբեկչական խմբավորումներ է համարում: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն «Քրդստանի բանվորական կուսակցությունը» ներառել է ահաբեկչական խմբավորումների կազմում:

operativ.am/