Բահրեյնի դատարանը 36 ակտիվիստների զրկել է քաղաքացիությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60280-Բահրեյնի_դատարանը_36_ակտիվիստների_զրկել_է_քաղաքացիությունից
36 բահրեյնցի ակտիվիստներին զրկելով քաղաքացիության իրավունքից, Ալե Խալիֆայի դատարանը նրանցից ոմանց դատապարտել է ցմահ, մյուսներին՝ 3-10 տարվա ազատազրկման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 14:42 Asia/Tehran
  • Բահրեյնի դատարանը 36 ակտիվիստների զրկել է քաղաքացիությունից

36 բահրեյնցի ակտիվիստներին զրկելով քաղաքացիության իրավունքից, Ալե Խալիֆայի դատարանը նրանցից ոմանց դատապարտել է ցմահ, մյուսներին՝ 3-10 տարվա ազատազրկման:

Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի աղբյուրները հայտարարել են.«Այդ ակտիվիստներից 3-ը դատապարտվել են ցմահ, իսկ մյուսները՝ 3-10 տարվա ազատազրկման»:

Դատարանը նրանց մեղադրել է զենք կրելու և ահաբեկիչներին հովանավորելու մեջ:

Բահրեյնի մարդու իրավունքների աղբյուրները Ալե Խալիֆայի արձակած դատավճիռները զավեշտական են համարել հայտնելով, որ Բահրեյնի ռեժիմը ժողովրդավարություն պահանջող ակտիվիստներին ճնշելու համար դատական լծակ է կիրառում, իսկ այդ կապակցությամբ միջազգաին հանրության լռությունը ցավալի է: