Թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60306-Թուրքական_ԶՈւ_ի_կողմից_Իրաքում_ավիահարվածները_շարունակական_բնույթ_կկրեն._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2017 06:23 Asia/Tehran
  • Թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքում ավիահարվածները շարունակական բնույթ կկրեն, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է ոչնչացնել Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում գտնվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման շուրջ 2 000 գրոհայիններին, այլապես նրանք կսկսեն վտանգ ներկայացնել Թուրքիայի անվտանգության համար:

«Մենք ստիպված ենք դա անել», - ասել է Էրդողանը:

Իր հերթին, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները մտահոգություն է հայտնել թուրքական ԶՈւ-ի կողմից նախօրեին Իրաքի և Սիրիայի հյուսիսային մի շարք շրջանների ռմբակոծման առնչությամբ:

Թոները հայտարարել է, որ չնայած թուրքական կողմի պնդումներին այն մասին, թե թուրքական ԶՈւ-ն տեղեկացրել է սպասվող ավիահարվածների մասին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին, նման բան իրականում չի եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԶՈւ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայի տարածքում մահացել է քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 զինյալ, իսկ իրաքյան Սինջարում՝ 5 իրաքցի քուրդ:

Tert.am