Յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մի երեխա զոհ է գնում պատերազմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i60554-Յուրաքանչյուր_երեք_ժամում_Աֆղանստանում_մի_երեխա_զոհ_է_գնում_պատերազմին
Մանուկների պաշտպանության միջազգային բյուրոյի նախագահն ուրբաթ օրը Կաբոլում հայտարարել է. «Երեխաները դարձել են Աֆղանստանում պատերազմի գլխավոր զոհերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 03:00 Asia/Tehran
  • Յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մի երեխա զոհ է գնում պատերազմին

Մանուկների պաշտպանության միջազգային բյուրոյի նախագահն ուրբաթ օրը Կաբոլում հայտարարել է. «Երեխաները դարձել են Աֆղանստանում պատերազմի գլխավոր զոհերը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունն ուրբաթ օրը մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ 2017 թվականի առաջին երեք ամիսներին յուրաքանչյուր երեք ժամում Աֆղանստանում մի երեխա զոհ է գնացել պատերազմին:

Փոլ Բարքերը ՄԱԿ-ի ներկայացուցչության զեկույցի հրապարակումից հետո ընդգծել է. «Այս երկրում բախվող կողմերը պիտի պատասխանատու լինեն վիճակագրական այս մտահոգիչ տվյալների կապակցությամբ»:

Երեխաների պաշտպանության միջազգային բյուրոյի նախագահը հավելել է. «ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` 2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Աֆղանստանում զոհված կամ վիրավորված 2181 խաղաղ քաղաքացիներից 735-ը երեխաներ են եղել»:

Աֆղան պաշտոնատարներից ու փորձագետներից շատերն ԱՄՆ-ին են այդ երկրում անապահովության ու պատերազմի տարածման գլխավոր պատճառը  համարում:

ԱՄՆ-ն 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում անվտանգություն ապահովելու պատրվակով ներխուժեց այդ երկիր, սակայն այդ թվականից ի վեր այդ երկրում անապահովությունն ու ահաբեկչությունն ավելի են տարածվել: