Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները խորհրդակցություն են անցկացրել Աստանայում
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի , նաև ՄԱԿ-ի պատվիրակությունների ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Սիրիայի միջազգային 4-րդ նստաշրջանի առաջին օրվա ավարտին զրուցեցին բանակցային գործընթացի և Սիրիայի վերջին զարգացումների շուրջ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Ղազախստանի ԱԳ նախարար Ղիրաթ Աբդոլռահմանովի կազմակերպած աշխատանքային ընթրիքի ժամանակ կայացած հանդիպմանը մասնակցել են Իրանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Հոսեյն Ջաբերի Անսարին և Սեդաթ Օնալը, Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան:
Աշխատանքային ընթրիքի ժամանակ քննարկվեցին Աստանայում սիրիական բնակցությունների 4-րդ շրջանի առաջին օրվա արդյունքներն ու նաև բանակցությունների երկրորդ օրվա օրակարգը:
Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Ջաբերի Անսարին Աստանայի նստաշրջանին առընթեր առանձին հանդիպումներ ունենալով Ստեֆան Դի Միստուրայի, Սեդաթ Օնալի, Ալեքսանդր Լավրենտիևի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարիի հետ, խոսել է այդ երկրում տիրող իրավիճակի շուրջ:
Սիրիայի խաղաղության բանակցությունները չորեքշաբթի օրը մեկնարկեցին Աստանայում և շարունակվելու են նաև այսօր: