Բահրեյնում շարունակվում են ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i61960-Բահրեյնում_շարունակվում_են_ցույցերը
Բահրեյնի ժողովուրդը կրկին ցույց է անցկացրել ի նշան քաղբանտարկյալների հետ համերաշխության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 13:39 Asia/Tehran
  • Բահրեյնում շարունակվում են ցույցերը

Բահրեյնի ժողովուրդը կրկին ցույց է անցկացրել ի նշան քաղբանտարկյալների հետ համերաշխության։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ շաբաթ երեկոյան Բահրեյնի տարբեր շրջանների բնակիչներ բողոքի երթ են անցկացրել բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին և այդ երկրի քաղբանտարկյալներին հովանավորելու համար:

Լուրերը վկայում են այն մասին, որ Բահրեյնի անվտանգության ուժերը հարձակվել են ցուցարարների վրա և արցունքաբեր գազ են նետել նրանց կողմը:

Շեյխ Իսա Ղասեմի բնակության վայր Ալ-Դերազ թաղամասում ժողովուրդը նստացույց է անցկացրել նրա բնակարանի դիմաց: Մայիսի 21-ին Բահրեյնի դատարանն այդ հոգևորականին դատելու է փողի լվացման կեղծ մեղադրանքով:

Բահրեյնում լայնամասշտաբ ցույցեր են ընթացել մահապատժի դատավճռի դեմ: Ցուցարարները համերաշխություն են հայտնել Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ավամիյա քաղաքի ժողովրդի հետ: