Բահրեյնում շարունակվում են ցույցերը
Բահրեյնի ժողովուրդը կրկին ցույց է անցկացրել ի նշան քաղբանտարկյալների հետ համերաշխության։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ շաբաթ երեկոյան Բահրեյնի տարբեր շրջանների բնակիչներ բողոքի երթ են անցկացրել բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին և այդ երկրի քաղբանտարկյալներին հովանավորելու համար:
Լուրերը վկայում են այն մասին, որ Բահրեյնի անվտանգության ուժերը հարձակվել են ցուցարարների վրա և արցունքաբեր գազ են նետել նրանց կողմը:
Շեյխ Իսա Ղասեմի բնակության վայր Ալ-Դերազ թաղամասում ժողովուրդը նստացույց է անցկացրել նրա բնակարանի դիմաց: Մայիսի 21-ին Բահրեյնի դատարանն այդ հոգևորականին դատելու է փողի լվացման կեղծ մեղադրանքով:
Բահրեյնում լայնամասշտաբ ցույցեր են ընթացել մահապատժի դատավճռի դեմ: Ցուցարարները համերաշխություն են հայտնել Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ավամիյա քաղաքի ժողովրդի հետ: