Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պետական հեռուստաալիքի շենքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62232-Աֆղանստանում_գրոհայինները_հարձակվել_են_պետական_հեռուստաալիքի_շենքի_վրա
Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են Ջալալաբադ քաղաքի պետական հեռուստաալիքի շենքի վրա և փոխհրաձգության բռնվել անվտանգության ուժերի հետ, հայտնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 10:24 Asia/Tehran
  • Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են պետական հեռուստաալիքի շենքի վրա

Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են Ջալալաբադ քաղաքի պետական հեռուստաալիքի շենքի վրա և փոխհրաձգության բռնվել անվտանգության ուժերի հետ, հայտնում է Reuters գործակալությունը:

Ինչպես հայտնել է Նանգարհարի նահանգապետ Աթաուլա Կուղյանին՝ շենք է մտել չորս գրոհային: «Ովքեր են նրանք և որն է նրանց թիրախը՝ դեռ հայտնի չէ»,- ասել է նա:

Նահանգապետի խոսքով՝ հարձակվողներից երկուսը պայթեցրել են իրենց, իսկ մյուս երկուսը դեռ դիմադրում են:

Հաղորդվում է, որ զոհվել է առնվազն երկու քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 14-ը:

Tert.am