Սաուդյան ռեժիմը շարունակում է իր հարձակումները Ալ Ավամիա շիաբնակ տարածքի վրա
Սաուդյան ռեժիմի բանակայինները հարձակվել են Արաբիայի արևելքում Ալ Ավամիա շիաբնակ տարածքում գտնվող քաղաքացիների բնակարանների վրա: Զոհվել է չորս մարդ:
«Ալ Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այդ հարձակումների հետևանքով ավերվել են տասնյակ բնակարաններ: Անցած օրերի ընթացքում Ալ Ավամիայի շրջափակման հետևանքով այդ տարածքում խափանվել է երթևեկությունը:
Սաուդյան ռեժիմի անվտանգության ուժերը անցած չորեքշաբթի օրը հարձակումներ են սկսել Ալ Ավամիայի վրա: Նրանք ամբողջությամբ ոչնչացրել են Ալ Մասուրա գյուղում գտնվող «Ալ Սեյյեդ Մոհամմեդ» մզկիթը: Հարձակումների ընթացքում զոհվել են մի քանի քաղաքացիներ:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը անցած փետրվարից Ալ Մասուրա պատմական գյուղի վերակառուցման պատճառաբանությամբ, տարհանել է այդ տարածքի բնակիչներին :
Արաբիայի արևելյան հատվածում 2011 թվականից ի վեր բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ալե Սաուդյան ռեժիմի դեմ: Ակցիաների մասնակիցները բողոքում են երկրում տիրող անարդարությունների դեմ: Զանգվածային ակցիաների ընթացքում զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: