Եմենում ավելացել է խոլերայի զոհերի թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62262-Եմենում_ավելացել_է_խոլերայի_զոհերի_թիվը
ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Եմենում գրանցվել է խոլերայի վարակի 17 հազար 200 դեպք, մահացել է 209 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 13:54 Asia/Tehran
  • Եմենում ավելացել է խոլերայի զոհերի թիվը

ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Եմենում գրանցվել է խոլերայի վարակի 17 հազար 200 դեպք, մահացել է 209 մարդ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը զգուշացնելով Եմենում խոլերայի զոհերի թվի ավելանալու կապակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակն ասել է.«Եմենում օրական խոլերայի վարակի երեք հազար դեպք է գրանցվում»:

Եմենի ազգային փրկություն կառավարության առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում:

Հաղորդագրության մեջ ասված է.«Նկատի առնելով Եմենում խոլերայի տարածումը, պատկան մարմիններին և ներքին ու միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում օգնություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարելու համար»: