Գիշերային ցույցեր Բահրեյնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62532-Գիշերային_ցույցեր_Բահրեյնում
Ուրբաթ երեկոյան Բահրեյնում իրականացվել են ցույցեր` ի պատասխան այդ երկրի ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին «Փետրվարի-14»-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիայի կոչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 13:46 Asia/Tehran
  • Գիշերային ցույցեր Բահրեյնում

Ուրբաթ երեկոյան Բահրեյնում իրականացվել են ցույցեր` ի պատասխան այդ երկրի ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին «Փետրվարի-14»-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիայի կոչին:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի ժողովուրդը ուրբաթ երեկոյան բողոքի ակցիա է անցկացրել՝ ի պաշտպանություն Շեյխ իսա Ղասեմի և Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից նրա դատավարության դեմ : Ալե-Խալիֆայի ռեժիմի բանակայինները գրոհելով ցուցարարների վրա, նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Բահրեյնի դատարանը մայիսի 21-ին ընթերցելու է Իսա Ղասեմի դատավճիռը, որով վերջինս անհիմն կերպով մեղադրվում է փողերի լվացման մեջ :

Բահրեյնի «Փետրվարի-14»-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիան ժողովրդին կոչ է արել ռեժիմի դեմ լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացնելով, սատարել ՝ Շեյխ Իսա Ղասեմին: