Գիշերային ցույցեր Բահրեյնում
Ուրբաթ երեկոյան Բահրեյնում իրականացվել են ցույցեր` ի պատասխան այդ երկրի ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին «Փետրվարի-14»-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիայի կոչին:
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի ժողովուրդը ուրբաթ երեկոյան բողոքի ակցիա է անցկացրել՝ ի պաշտպանություն Շեյխ իսա Ղասեմի և Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից նրա դատավարության դեմ : Ալե-Խալիֆայի ռեժիմի բանակայինները գրոհելով ցուցարարների վրա, նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Բահրեյնի դատարանը մայիսի 21-ին ընթերցելու է Իսա Ղասեմի դատավճիռը, որով վերջինս անհիմն կերպով մեղադրվում է փողերի լվացման մեջ :
Բահրեյնի «Փետրվարի-14»-ի հեղափոխության երիտասարդական կոալիցիան ժողովրդին կոչ է արել ռեժիմի դեմ լայնամասշտաբ բողոքի ցույցեր անցկացնելով, սատարել ՝ Շեյխ Իսա Ղասեմին: