Եմենի ժողովուրդը դատապարտեց Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i62558-Եմենի_ժողովուրդը_դատապարտեց_Թրամփի_Արաբիա_կատարած_ուղևորությունը
Ի հետևումն ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորության, Եմենի մայրաքաղաք Սանըայի «Ալ-Սաբըէյն» հրապարակը շաբաթ երեկոյան Եմենի ժողովրդի ծավալուն ցույցի ականատես էր, որը կայացավ «Ո՛չ Եմենի դեմ ամերիկյան ահաբեկչությանը» կարգախոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 03:30 Asia/Tehran
  • Եմենի ժողովուրդը դատապարտեց Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը

Ի հետևումն ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորության, Եմենի մայրաքաղաք Սանըայի «Ալ-Սաբըէյն» հրապարակը շաբաթ երեկոյան Եմենի ժողովրդի ծավալուն ցույցի ականատես էր, որը կայացավ «Ո՛չ Եմենի դեմ ամերիկյան ահաբեկչությանը» կարգախոսով:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն` Եմենի ժողովուրդը դատապարտելով Թրամփի Արաբիա կատարած ուղևորությունը, բողոքի ցույց է իրականացրել մայրաքաղաք Սանըայում:

Ցույցի մասնակիցները կրում էին Եմենի դրոշները, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները դատապարտող և Արաբիայի ու ԱՄՆ-ի ոտնձգություններին դիմակայելուկոչով պաստառներ:

Սպիտակ տունը հալածող ռեժիմներին հովանավորելու Վաշինգտոնի քաղաքականությունների շրջանակում տեղեկացրել է ԱՄՆ-ի ու Արաբիայի միջև 460 միլիարդ դոլար արժող սպառազինական պայմանագրի ստորագրման մասին:

Այս համաձայնության մի բաժինը 350 միլիարդ դոլար է լինելու, որը գործադրվելու է 10 տարիների ընթացքում, իսկ դրա մնացյալ՝ 110 միլիարդ դոլարի բաժինը գործադրման է հանձնվելու անմիջապես՝ ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած ուղևորությունից հետո:

Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու համար 2015 թվականի մարտին Եմենի դեմ սկսված Արաբիայի ոտնձգությունն ավելի քան 11 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու, միլիանավոր ուրիշների վիրավորվելու և այդ երկրի ենթակառույցների ոչնչացման պատճառ են դարձել: