Բողոքի ցույցեր Թել Ավիվում ՝ ավանաշինության դեմ
Հազարավոր իսրայելցիներ օկուպացված տարածքներում բողոքի ակցիա են անցկացրել ՝ Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի քաղաքականության և ավանաշինության դեմ:
«Մաա» պաղեստինյան գործակալության հաղորդմամբ՝ Թել Ավիվում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ցույցերը կազմակերպվել են «Այսօր խաղաղություն» շարժման կողմից և Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքների բռնագրավման հիսնամյակի առիթով:
«Այսօր խաղաղություն» շարժման առաջնորդ Ավի Բուսկիլան ասել է.«Ցույցերն իրականացվում են օկուպացիայի, բռնության ու ռասիզմի դատապարտման նպատակով: Այժմ եկել է ժամանակը բոլորին ապացուցելու, որ իսրայելցիների մեծ մասը դեմ են օկուպացմանը»:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը նաև մի ուղերձով, Սիոնիստական ռեժիմից պահանջել է նահանջել 1967 թվականի սահմաններ:
Սիոնիստական ռեժիմի ձախակողմյան ընդդիմադիր թևի առաջնորդ Իսահակ Հերցուկն ասել է.«Միջազգային շատ շրջանակներ դեմ են Իսրայելի ավանաշինությանն ՝ այն երկու երկիր ձևավորվելու առջև ծառացած խոչընդոտ համարելով»: