ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը
Մայիս 31, 2017 14:02 Asia/Tehran
ԻԼԻՊ ծայրահեղական խմբավորումը ստանձնել է այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաընկերություններից մեկին: Վերջին տվյալներով՝ Քաբուլում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 90-ի է հասել, իսկ վիրավորներին՝ 350 -ի: Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանատան հարևանությամբ մայիսի 31-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ ականապատված ավտոցիստեռն է պայթեցվել:
Ankakh.com
Պիտակ